Հասարակական

Թուրք քաղաքագետը դեմ է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշմանը

2 րոպեի ընթերցում

Թուրք քաղաքագետը դեմ է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում այժմ դժվարին եւ ճգնաժամային իրավիճակ է ստեղծված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ի՞նչ ապագա ունի հայ-թուրքական երկխոսությունը Թուրքիայի, Հայաստանի եւ Ֆրանսիայի հայկական սփյուռքի դիտանկյունից» թեմայով կազմակերպված քննարկման շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Ստամբուլի Կուլտուր համալսարանի դասախոս, քաղաքագետ Ալի Բայրամօղլուն:

«Դժբախտաբար, պետք է ասեմ, որ շատ խցանված իրավիճակում ենք գտնվում, եւ ժողովրդավարության, սահմանների բացման, խոսքի ազատության մասին չենք կարող խոսել: Այդ լարվածության պատճառներից են Սիրիայի պատերազմը, ամռան հեղաշրջման փորձը, քրդական հարցը, որը քաղաքական էլիտայի համար վախեցնող հարց է»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ թուրք քաղաքագետը նշեց, որ այս հարցում նա դեմ է Թուրքիայի դիրքորոշմանը, եւ ընդգծեց, որ առաջին մտավորականներից, լրագրողներից է, ով բարձրաձայնել եւ գրել է այս մասին:

«Հայկական հարցը դիտարկվում է տարբեր մակարդակներում. առաջինը պետականն է, որը խցանված է, երկրորդը, որն առնչվում է ՀԿ-ների գործունեությանը, հասարակականն է, որն ակտիվացավ 2008 թվականից՝ Հրանտի Դինքի սպանությունից հետո, եւ այժմ սա ամենաակտիվ մակարդակն է, որում այս հարցը քննարկվում է»,-եզրափակեց Ալի Բայրամօղլին:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում