Կարծիքներ

Հանրապետական կուսակցությունը գնում է դեպի վերաբրենդավորում. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

Հանրապետական կուսակցությունը գնում է դեպի վերաբրենդավորում. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը քաղաքական ուժերի մեջ Հանրապետական կուսակցությանը որեւէ լուրջ մրցակից չի տեսնում: Նրա խոսքով՝ հիմնական պայքարը գնում է ընդդիմադիրների շրջանում:

«Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում. նախեւառաջ, ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության ցուցակին, ապա երեւում է, որ առաջին տասնյակում ընդգրկված մարդիկ բավականին երիտասարդներն են. դատելով ցուցակից՝ կարելի է ասել, որ օլիգարխները ավելի ներքեւի դիրքերում կլինեն: Կարծում եմ՝ խորհրդարանում մեծամասնություն ամեն դեպքում կկազմի հենց հանրապետականը, իսկ մյուս տեղերը կբաշխվեն ընդդիմադիրների միջեւ: Մյուս բոլոր կուսակցություններն են միմյանց համար մրցակից: Մյուսներից կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանը հավանաբար իր շուրջ կհամախմբի օլիգարխիկ հատվածը, կփորձի խորհրդարանի զգալի մասը վերցնել: Արդեն բավականին քիչ տեղերի համար պայքար կգնա մնացած քաղաքական ուժերի շրջանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կանխատեսեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Հանրապետական կուսակցությունը առաջ է շարժվում հստակ մշակված ծրագրով, այսինքն՝ գնում է դեպի վերաբրենդավորում: «Այսպես նրանք ցանկանում են փոխել կուսակցության դեմքը՝ ցույց տալով, որ ընդգրկված չեն նույն դեմքերը: Նման բան կարելի էր սպասել»,-եզրափակեց նա:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում