ՀՀԿ նախընտրական շտաբը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կհամակարգի կուսակցության գործադիր մարմինը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի անդամները կլինեն կուսակցության գործադիր մարմնի բոլոր անդամները` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գլխավորությամբ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Գործադիր մարմնի բոլոր ներկայացուցիչները կլինեն շտաբի անդամներ, և գործադիր մարմինը կհամակարգի, կղեկավարի Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Շարմազանովը:

Շարմազանովը հավելեց, որ կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված է 133 անձ, իսկ համամասնական ցուցակում` 64: «Միգուցե լինեն փոքր տեխնիկական փոփոխություններ մինչև փետրվարի 16-ը»,- ընդգծեց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը մրցունակ է և ազատ մրցակցության պայմաններում կուսակցությունն այդ ցուցակով լուրջ հաջողություններ արձանագրելու շանսեր ունի:

Հայերեն English Русский

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանն աշխարհի առաջնությունից մեծ սպասելիքներ ունի

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դրական է տրամադրված աշխարհի առաջնությունից առաջ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան