Քաղաքագետի համոզմամբ՝ բացի սահմանային կրակոցներից Ադրբեջանը իրավիճակի վրա ազդելու այլ տարբերակ չունի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը սահմանային իրավիճակի լարումն Ադրբեջանի անճարության դրսևորում է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում Իսկանդարյանն ասաց, որ եթե Ադրբեջանը չկրակի, ապա չի ունենա այլ միջոցներ իրավիճակի վրա ազդելու համար: «22 տարի Ադրբեջանը պատրաստվել է ապրիլին, վերջին 3-4 տարիներին ծախսվել է 20 մլրդ դոլար, բավականին շատ զինամթերք է ձեռք բերվել, հավանաբար աշխատել են նաեւ այլազգի խորհրդականներ: Նրանք օգտագործեցին անսպասելիության գործոնը: Եվ արդյունք ընդհանրապես չկա, արդեն մեկ տարի է անցել: Այս դեպքում պիտի՞ Ադրբեջանը ինչ-որ բան անի, կրակի մեջ մի բան գցի՝ օրինակ՝ Լապշինի դեպքը: Կրակում է, որովհետեւ այլ տարբերակ չկա»,-ասաց քաղաքագետը:

Նա ընդգծեց, որ նման իրավիճակում շատ դժվար կլինի հասնել սահմանին խաղաղության հաստատմանը: «Մեզ մնում է դիրքերի ամրապնդում, բանակի եւ սահմանի հզորացում, որպեսզի ավելի լավ պատրաստ լինենք այն սրացումներին, որոնք կարող են լինել հետագայում: Պարզապես պետք է նայել իրականության աչքերին, որ ոչ մի դրական փոփոխության ակնկալիք չկա, եւ լինել պատրաստ»,-եզրափակեց նա:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին