Քաղաքականություն

Ախուրիկում քվեարկել է 1036-ից 324 ընտրող, Արևիկում՝ 1355-ից 300-ը

2 րոպեի ընթերցում

Ախուրիկում քվեարկել է 1036-ից 324  ընտրող, Արևիկում՝ 1355-ից 300-ը

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի 2 համայնքում` Ախուրիկում եւ Արևիկում համայնքի ղեկավարի ընտրություններ են: Արևիկում արտահերթ՝ նախկին համայնքի ղեկավարի մահվան պատճառով, իսկ Ախուրիկում՝ հերթական: Ախուրիկի 1036 ընտրողից ժամը 14.00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 324 ընտրող, Արևիկում՝ 1355 ընտրողից 300-ը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը, այս պահին ընտրություններն ընթանում են նորմալ, առանց միջադեպերի: «Չնայած երկու համայքնում էլ, հատկապես Ախուրիկում թեժ ընտրապայքար է, բայց այս պահին ոչ մի ահազանգ կամ բողոք չի ստացվել»,- նշեց Ռուբեն Հարությունյանը:

Ախուրիկում համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված, ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանն ու անկուսակցական, ինքնաառաջադրված Հովհաննես Պողոսյանը: Թեժ մրցակցություն սպասվում է նաև Արեւիկ համայնքում: Արևիկում համայքնի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են ՀՀԿ-ական, ինքնաառաջադրված Դավիթ Թումիկյանը, ՀՀԿ-ական, ինքնաառաջադրված, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդգես Մելքոնյանը եւ անկուսակցական, ինքնաառաջադրված Համլետ Հարությունյանը:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում