Life

«Երեկոյան Ուրգանտ»-ի հյուր Գարիկ Մարտիրոսյանը ծածանել է Հայաստանի դրոշը, խոսել Թանկյանի, Մխիթարյանի մասին

2 րոպեի ընթերցում

«Երեկոյան Ուրգանտ»-ի հյուր Գարիկ Մարտիրոսյանը ծածանել է Հայաստանի դրոշը, խոսել Թանկյանի, Մխիթարյանի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսական ամենահայտնի հեռուստանախագծերից «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի փետրվարի 10-ի հյուրն էր հայազգի հայտնի շոումեն, «Comedy Club»-ի պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Մարտիրոսյանը տաղավար է մուտք գործել աշխարհահռչակ «System of a Down» խմբի «Toxicity» երգի հնչյունների ներքո: Հաղորդման ընթացքում Մարտիրոսյանը պատմել է «System of a Down»-ի մենակատար Սերժ Թանկյանի հետ իրենց զրույցի, Հայաստանը գովազդելու, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին երկրպագելու,Մարտիրոսյանի՝ եթերում չհայտնվելու, կնոջ հետ ճանապարհորդությունների, հանրահայտ դերասան Մեթ Դեյմոնին, երգիչ Սթիվի Ուանդերին հանդիպելու մասին:

Մարտիրոսյանն ընդգծել է, որ ինքն ու հեռուստատեսությամբ երևացող մյուս հայտնի հայերն այս կամ այն ձևով գովազդում են Հայաստանը: «Ցանկանում եմ ասել, որ ես որևէ հատուկ բան չեմ անում Հայաստանը գովազդելու համար: Բայց հուսով եմ, որ մենք մեր արածով օգնում ենք, որպեսզի ուշադրությունը, բառի լավ իմաստով, սևեռվի հայերի, Հայաստանի ուղղությամբ», -նշել է Գարիկը:

Իվան Ուրգանտի՝«Մանչեսթեր Յունայթեդ»-ում Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին դիտարկմանըՄարտիրոսյանը պատասխանել է, որ Մխիթարյանն իրավամբ հայ ազգի պարծանքն է, որին իրենք բոլորը ցանկանում են հավասարվել:

Հաղորդման ընթացքում Մարտիրոսյանն ու Ուրգանտը ցուցադրել են նաև իրենց ռեփ կատարելու ունակությունները, իսկ հաղորդումը եզրափակվել է Մարտիրոսյանին՝ Հայաստանի դրոշ նվիրելով: Մարտիրոսյանն ու Ուրգանտը միասին ծածանել են Հայաստանի դրոշը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում