Ռուստամյանը Լապշինի արտահանձնումը հանցավոր գործարք է համարում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելը հանցավոր գործարք է երկու երկրների բռնապետ առաջնորդների միջև:

Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Դա ընդամենը մարդու իրավունքների խախտումների ռեկորդակիր հանդիսացող երկու բռնապետերի միջև հանցավոր գործարք էր: «Ակնհայտ է, որ սա զուտ քաղաքական որոշում է, արդյունք երկու բռնապետների միջև պայմանավորվածության: Որևէ դատական համակարգով այս ամենը չի անցել: Ակնհայտ էր, որ Լուկաշենկոն թելադրում էր, թե ինչպես պետք է ընթանա դատավարությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը:

Պատգամավորի խոսքով՝ այս հարցը պետք է այլ հարթություն տեղափոխել և դուրս գալ անձի համատեքստից: Նրա խոսքով՝ անձի խնդիրը կարելի է շատ հեշտ լուծել: Մանրամասնելով ասվածը՝ Ռուստամյանը չբացառեց, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է մարդասիրական հատկանիշների դրսևորել, ներել Ալեքսանդր Լապշինին և փոխանցել նրան Ռուսաստանին կամ Իսրայելին: «Հարցը պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե ի՞նչ է նշանակում այս արտահանձնումը: Սա նշանակում է, որ բոլոր նրանք, ովքեր աշխարհի տարբեր վայրերում կոնֆլիկտային գոտիներ են այցելում, չեն հարցնում այս կամ այն երկրի թույլտվությունը: Այսինքն՝ դուրս է գալիս, որ բոլոր մարդիկ հայտնվում են Լապշինի վիճակում: Այս անհեթեթությանը պետք է վերջ տրվի: Պետք է հարց դրվի, որ մարդու իրավունքները գերակա արժեք են, մարդու տեղաշարժի իրավունքը չպետք է սահմանափակվի և բոլորովին կապ չունի, թե այս կամ այն հակամարտությունը լուծված է, թե ոչ: Երբ այս խնդիրը չի հստակեցվում, այդ ժամանակ բռնապետները փորձում են դառնալ մարդու իրավունքների հարգման առումով առաջնորդող»,- ընդգծեց Ռուստամյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով՝ այս հարցը պետք է տեղափոխել միջազգային ատյաններ, ոչ թե ակնկալել Լուկաշենկոյի կամ Ալիևի բարեհաճությունը:

Արմեն Ռուստամյանը նաև կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը նման քայլերի է գնում, քանի որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայտնվել է անհարմար վիճակում և ցանկանում է այդպիսի քայլերի միջոցով պարզերես դուրս գալ:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում