Թուրքիան պետք է շարժվի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ. Ֆրանսիայի նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան պետք է աջակցի Հայոց ցեղասպանության ճանաչման բոլոր նախաձեռնություններին, այդ թվում և Թուրքիայում, որն ի վերջո պետք է շարժվի ճանաչման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի տարեկան ճաշկերույթի ընթացքում հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է նաև Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և այս հարցում շեշտել Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի և ծագումով թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրի դերակատարությունը: «Դուք մշտապես տարբերակում եք դրել այս հարցում թուրքական պետության և թուրք ժողովրդի միջև, և դուք ճիշտ եք»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Այս առնչությամբ Օլանդը հիշատակել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի համարձակությունը այդ կառույցում Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնելու հարցում: Անդրադառնալով Թուրքիայում զարգացումներին՝ Օլանդը հիշատակել է, որ այս տարի լրանում է Հրանտ Դինքի սպանության 10 տարին, ում այրուն Ֆրանսիայի նախագահը հանդիպել էր Թուրքիա կատարած այցի ընթացքում:

«Այսպիսով, որն է մեր՝ Ֆրանսիայի պարտականությունն այս հարցում: Մենք պետք է աջակցենք Ցեղասպանության ճանաչմանն օժանդակող բոլոր նախաձեռնություններին, որտեղից էլ դրանք գան, ինչպիսին էլ լինեն: Եվ կարևոր է, որ այս հարցը շարունակվի բարձրացվել հենց Թուրքիայում, որը պետք է շարժվի ճանաչման ուղղությամբ: Այս հարցն առաջ մղելու հարցում բազմաթիվ այլ երկրներ մեզ հետ են»,- նշել է Օլանդը:

Հայերեն العربية English Русский

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը