Լապշինի արտահանձնումը Բաքու մարտահրավեր է հենց միջազգային հանրության համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բելառուսից Բաքու մարտահրավեր է հենց միջազգային հանրության համար: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Լապշինի արտահանձնման գործով միջազգային վաղուց ճանաչված և կիրառվող նորմերի հանդեպ տեղի է ունեցել կոպիտ ոտնահարում, արհամարհանք: Դա մարտահրավեր է՝ ուղղված ոչ այնքան հայերին, որքան հենց միջազգային հանրությանը, քաղաքակիրթ երկրների հասարակություններին: Արտահանձնման գործի հետ կապված տվյալ դեպքում ունենք տղայական պայմանավորվածություն, միջազգային օրենքների կոպիտ ոտնահարում: Ի դեպ, Ադրբեջանն այս հարցով դիմել է մի քանի պետությունների և ստացել է մերժում: Մենք պետք է հասկանանք, որ Բելառուսը ևս մեկ անգամ հաստատեց իր քաղաքակրթական դաշտից դուրս լինելը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ Հայաստանի պետական քաղաքական մարմինները պետք է օգտագործեն բոլոր հարթակները` Ադրբեջանի նկատմամբ հասնելու հստակ ձևակերպումների, բանաձևերի, ինչու ոչ՝ պատժամիջոցների:

«Չի կարելի մարսել Ռամիլ Սաֆարովի (Բուդապեշտում հայ սպային կացնահարած ադրբեջանցի-խմբ.), Քյարամ Սլոյանի (Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող, ում ադրբեջանցիները գլխատել են մահից հետո քառօրյա պատերազմի ընթացքում-խմբ.) և այլ դեպքերը: Պետք է հստակ տեղ հասցնել այն միտքը, որ Ադրբեջանն իրեն պահում է որպես արգելված ահաբեկչական խմբավորում: Հավատացեք, դատարաններն անպայման հաշվի են առնում այն մթնոլորտը, որը ստեղծվել է մեդիա դաշտում բլոգերների, լրատվամիջոցների կողմից: Պետք է լինի միջազգային հանրության ճնշումը: Այստեղ շատ անելիք ունեն մեր բոլոր կառույցները»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրենը, անդրադառնալով Բելառուսի պահվածքին, նշեց, որ այդ երկրին դաշնակից համարել պետք չէ: «Բելառուսը ոչ թե դաշնակից, այլ տաշտակից երկիր է: Բելառուսն իրեն պահում է ինչպես տաշտակից: Օգտվելով այս կամ այն տաշտակներից, երբևիցե իր վրա չի վերցնում որևէ պարտականություն: Նորաձև է դարձել Ռուսաստանին դեմ գնալը, միաժամանակ շանտաժի ենթարկելը, չէ որ Բելառուսն ինչ-ինչ դիվիդենտներ է փորձում ստանալ: Ի դեպ, չծախու քաղաքական գործիչներ չեն լինում, պարզապես նրանց գինն է տարբեր. եթե Հունգարիայի դեպքում (պետություն, որ Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին-խմբ.) այդ գինը 3 մլրդ դոլար է, ապա հիմա խոսվում է մոտ 5 մլրդ դոլարի մասին: Նողկալի վիճակ է»,-հավելեց Լարիսա Ալավերդյանը:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում