Լապշինի արտահանձնման հարցը պետք է բարձրացնել տարբեր միջազգային կառույցներում. Կիրո Մանոյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսից բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցը պետք է բարձրացնել տարբեր միջազգային կառույցներում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Հայկական կողմը պետք է փորձի իր անհանգստությունը բարձրացնել այն մասին, որ նման քայլերը խաղաղ կարգավորման գործընթացին չեն նպաստի: Մեր հասարակությունը, քաղաքական շրջանակները պետք է բարձրացնեն այս հարցը: Ինչպես գիտեք, մի շարք երկրներում բողոքի ցույցեր եղան, այդ գործընթացը պետք է շարունակել»,-ասաց Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, ամեն դեպքում պետք է այս հարցի էությունը պարզել, հասկանալ` ինչ ենթաշերտեր այն ունի: Չէ որ բազմաթիվ այլ օտարազգի քաղաքացիներ եղել են Արցախում և հայտնվել «սև ցուցակում», սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի հայտարարվել: Կիրո Մանոյանի համար զարմանալի է, որ Բելառուսը չի փորձում արտահանձնման այլ պատճառներ ներկայացնել` բավարարվելով Ադրբեջանի ներկայացրածով, այն է` Լապշինը եղել է Ղարաբաղում:

«Այս պատճառաբանումը խեղկատակություն է, հետևաբար պետք է հակազդել: Ինչպես գիտենք ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հանձնակատարը խոսել է այդ մասին` հայտնելով իր անհանգստությունը: Լավ կլիներ, որ մեր խորհրդարանականները բարձրացնեին այս հարցը, դրանից բացի, ընդհանուր առմամբ, խրախուսվի, որ Լապշինը դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Անհրաժեշտ է աշխատանք տանել, թե Ռուսաստանի, թե Իսրայելի հասարակական հատվածի հետ»,-ասաց Կիրո Մանոյանը:

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն կարծում է, որ Բելառուսը Ադրբեջանի հետ շարունակում է հակահայ շեշտադրումներով գործընթացը:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին