Արցախ

Զարեհ Սինանյանը կրկին կառաջադրվի Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Զարեհ Սինանյանը կրկին կառաջադրվի Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը երկրորդ անգամ կառաջադրվի որպես քաղաքային խորհրդի անդամի թեկնածու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով asbarez.com-ը, որպես առաջադրման պատճառը Սինանյանը նշել է իր ձեռքբերումները քաղաքապետ եղած տարիներին և դրական տեսլականը, որ վերջինս ունի Գլենդեյլի զարգացման համար:

«Գլենդեյլը դուրս է եկել տնտեսական ճգնաժամից` պահպանելով իր կենսական ծառայություններն ու ծրագրերը: Այնուամենայնիվ, մենք շատ աշխատանք ունենք անելու, որպեսզի տնտեսական առողջացումն իր ազդեցությունն ունենա Գլենդեյլի բոլոր բնակիչների համար»,- նշել է Սինանյանը:

Սինանյանը մեծացել է Բըրբանքում: 1997թ-ին նա քաղաքագիտության և պատմության բակալավրի աստիճան է ստացել UCLA-ից, այնուհետև ավարտել է USC-ի իրավագիտության դպրոցը: 2001թ-ից զբաղվել է փաստաբանական գործունեությամբ: 2014-2015 թվականներին զբաղեցրել է Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնը: Զարեհ Սինանյանն ամուսնացած է, ունի չորս երեխա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում