Հասարակական

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլը և ջրադուլը

2 րոպեի ընթերցում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլը և ջրադուլը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի փետրվարի 01-ին և 03-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել նույն քրեակատարողական հիմնարկում պահվող հացադուլ և ջրադուլ հայտարարած, կալանավորված անձ Ներսես Պողոսյանին, առանձնազրույց ունեցել նրա հետ և ուսումնասիրել վերջինիս պահման պայմանները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

2017 թվականի փետրվարի 3-ի այցելության ընթացքում պարզվել է, որ Ներսես Պողոսյանը նույն օրը դիմում է ներկայացրել հացադուլի և ջրադուլի դադարեցման վերաբերյալ: Վերջինս պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի թիվ 2 հիվանդասենյակում՝ մեկուսի:

Առանձնազրույցի ընթացքում Ն. Պողոսյանը նշել է, որ դադարեցրել է ջրադուլը և հացադուլը, քանի որ գիշերն առողջական վիճակը կտրուկ վատթարացել է:

Ն. Պողոսյանը Պաշտպանի ներկայացուցիչների ներկայությամբ զննվել է բժիշկների կողմից և ստացել հացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն:

Պողոսյանըմեղադրվում է Ժիրայր Սեֆիլայնի հետ ապօրինի զենք զինամթերք պահելու մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում