Մերձբալթյան լրատվական պորտալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի շրջափակման սարսափները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձբալթյան երկրներում խոշորագույն լրատվական պորտալում` Delfi-ում հրապարակվել է հոդված, որում ներկայացվում է, թե ինչպես էին 1992 թվականի ձմռանը Ադրբեջանի իշխանություններն իրականացնում Ղարաբաղի շրջափակումը` նպատակ ունենալով խնդիրը լուծել բնակչության ոչնչացմամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածի հեղինակը գրում է. «Հումանիտար աղետ. անգամ այս եզրույթը չի կարող ամբողջությամբ նկարագրել այն, ինչ ապրեցին Ստեփանակերտի բնակիչները: Վառելիքի, էլեկտրաէներգիայի, ջրի, դեղորայքի սուր պակաս, արտաքին աշխարհի հետ կապի բացակայություն, պարբերական սաստկացող գնդակոծություն և ֆիզիկական ոչնչացման իրական վտանգ. սրանք են այն խնդիրների ոչ ամբողջական ցուցակը, որոնց առջև կանգնած էր քաղաքի քաղաքացիական բնակչությունը»:

Հոդվածում նշվում է, թե ինչպես 1992 թվականի ձմռանը Ստեփանակերտը մի քանի կետերից սկսեց կրակի ենթարկվել: Ղարաբաղյան պատերազմի սարսափների մասին ներկայացված են այդ տարիներին իրավիճակի ականատես, ռուս լրագրող Անժելիկա Չեչինայի, ներկայում Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինայի, բարոնուհի Քերոլայն Քոքսի վկայությունները:

«Այս շրջանում Ադրբեջանի գործողությունները ունեին ցեղասպանական բնույթ. իրականացվում էր 80 հազարանոց բնակչության գրեթե ամբողջական ոչնչացում: Մարդիկ բնակվում էին նկուղներում, օրական մահանում էին տասնյակ մարդիկ, այդ թվում և երեխաներ: Բժիշկները աշխատում էին նկուղներում` դիզելային գեներատորների լույսի ներքո: Աղբյուրներից ջուր վերցնելու համար ստիպված մարդիկ ժամերով հերթ էին կանգնում»,- պատմում է հոդվածագիրը` նշելով, որ Ստեփանակերտը դատապարտված էր մահվան: Նա ընդգծում է, որ 1992 թվականի մայիսին Բերձորի ազատագրմամբ շրջափակումը ամբողջությամբ հնարավոր եղավ վերացնել: Ողջ շրջափակման շրջանում Ստեփանակերտում մահացավ 227 մարդ, վիրավորվեց 391-ը, վնասվել կամ ոչնչացվել` 1000 բնակելի տուն և պետական օբյեկտ:

«Սա ղարաբաղյան պատերազմի պատմության ամենաարյունալի էջերից է, որի կրկնության վտանգի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնեց 2016 թվականի ապրիլին: Միջազգային հանրությունը և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պարտավոր են ավելի մեթոդական կերպով և հասցեական զբաղվել ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքով: Թեկուզև չճանաչված, սակայն հույսով և օպտիմիզմով լի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությունը պետք է ապրի անվտանգության մեջ և հարևանների հետ հաշտ պայմաններում»,- եզրափակել է հոդվածը հեղինակը:

Հայերեն English Русский

Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային

Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորման առաջարկը վերջնական հավանության է արժանացել

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ

Դատարանը Թրամփի վարչակազմին կարգադրել է անհապաղ վերականգնել CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն

Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը զարգանում է արագ, ավելի ամուր է, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ խորհուրդը պաշտոնապես ընդունել է ՀՀ-ից ԵՄ արտահանման շուրջ 80%-ի համար ժամանակավոր առևտրային արտոնություններ սահմանող կանոնակարգը

Իրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի

Կասպից ծովում եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով զոհվել են զորավարժություններին մասնակցող ղազախ զինծառայողները

ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը Նյու Յորքում մասնակցել է «Թափանցիկություն, դիմակայունություն և բարգավաճում» քննարկմանը

Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը