Կարծիքներ

Քաղաքագետը բանակը համարում է Հայաստանում ամենապրոֆեսիոնալ կառույցներից

2 րոպեի ընթերցում

Քաղաքագետը բանակը համարում է Հայաստանում ամենապրոֆեսիոնալ կառույցներից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակն անցել է իր ուրույն ճանապարհը, դառնալով Հայաստանում ամենապրոֆեսիոնալ կառույցներից մեկը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

«Հայկական բանակը միակ հաղթանակած բանակն է տարածաշրջանում: Մեր բանակն անցավ իր ուրույն ճանապարհը, դառնալով պրոֆեսիոնալ կառույց, որը ի վիճակի է արձագանքել այն խնդիրներին, որոնք կան անկայուն տարածաշրջանում»,- ասաց քաղաքագետը:

Ըստ Մարգարովի` հայ զինվորը աչքի է ընկնում ոչ միայն մարտական պատրաստակամությամբ, այլև բարոյահոգեբանական կայուն վիճակով: «Այս ամենը կապ ունի հասարակության հետ: Յուրաքանչյուր քաղաքացի պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել այն խնդիրների լուծմանը, որոնք դրված են բանակի առջև: Կապը, որը առկա է քաղաքացիների և բանակի միջև հայոց բանակի ձեռքբերումներից և առանձնահատկություններից մեկն է»,- եզրափակեց Մարգարովը:

Հունվարի 28-ը Հայկական բանակի կազմավորման օրն է, այն 25 տարեկան է: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում