Քառօրյա պատերազմի մեր երիտասարդությունը հայկական բանակի ամենամեծ ձեռքբերումն է. Խոսրով Հարությունյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակը մեր պետության ամենակայացած, ամենաառանցքային և կենսունակ կառույցն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Հայոց բանակի կենսագրությունն ուղղակիորեն կապված է մեր պետականության կենսագրության հետ: Ազատագրական, ֆիդայական շարժման արդյունքում վերածնվեց մարտունակ, հզոր և իր ժողովրդին նվիրյալ մի կառույց: Սա բոլորիս ձեռքբերումն է, քանզի բանակը նախ և առաջ յուրաքանչյուր քաղաքացու ուղղակի կամ անուղղակի մասնակցության արդյունք է: Յուրաքանչյուր քաղաքացի՝ երիտասարդ թե ծեր, ակամայից մասնակցում է մեր բանակաշինության գործընթացին»,- նշեց Հարությունյանը:Պատգամավորը հատկապես կարևորեց հայկական բանակի մարտական ոգին, որը առավելագույն դրսևորվեց քառօրյա պատերազմի ժամանակ:

«Յուրաքանչյուր քաղաքացի թեպետ ցավում էր մեր հերոսների համար, սակայն մեծ հպարտություն էր ապրում, որ այսպիսի զավակներ է մեծացրել: Եթե ինձ հարցնեն, որն է ամենամեծ ձեռքբերումը, ես կպատասխանեմ `քառօրյա պատերազմի երիտասարդությունը»,- ընդգծեց Հարությունյանը:

Խոսրով Հարությունյանը կարևորեց նաև ազգ-բանակ գաղափարը: «Այսինքն` մենք բոլորս մեկ միասնականություն ենք: Մենք պետք է ապրենք բանակով, բանակը մեզնով: Ազգ-բանակը նախ և առաջ հայրենասիրության և հայրենիքի պաշտպանության կոչ է: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է աշխատի երկրի անվտանգության և պաշտպանության բարձրացման համար»,- եզրափակեց Հարությունյանը:

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին