Վիտալի Բալասանյանն անթույլատրելի է համարում ԼՂ հարցի շուրջ քաղաքական դիվիդենտներ հավաքելը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը չթերագնահատելով հակառակորդի ուժերը՝ համոզված է, որ հայկական երկու հանրապետությունների զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կարող են կատարել ամբողջությամբ: «Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ ԶՈՒ-երի 25-րդ տարեդարձի առթիվ, մաղթում մեր զորքերին անփորձանք ծառայություն: Համոզված եմ, որ մեր զինված ուժերն իրենց առջև դրված ցանկացած խնդիր կատարելու են: Մտահոգվելու ոչինչ չունենք, չեմ թերագնահատում հակառակորդի ուժերը, բայց համոզված եմ, որ հայկական երկու հանրապետությունների ԶՈՒ-երն իրենց առջև դրված խնդիրները կկատարեն ամբողջությամբ: Գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առջև, ում զավակները սկսած 1988-ից առ այսօր նահատակվել են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում նշեց Բալասանյանը:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի՝ խաղաղության դիմաց տարածքներ հանձնելու մասին հայտարարություններին, Բալասանյանն ասաց, որ չի ցանկանում լսել այն մարդկանց, ովքեր քաղաքական դիվիդենտներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: «Դա շատ սարսափելի է, վտանգավոր: Խորհուրդ կտայի, ընդհանրապես չլսել, չկարդալ նմանատիպ քաղաքական գործիչների հայտարարությունները: Խոսում ենք մի բանի մասին, որն իրականությանը չի համապատասխանում, աշխարհաքաղաքական իրավիճակն ընթանում է անկանխատեսելի զարգացումներով: Այսօր խոսել Մարդիդյան կամ այլ սկզբունքների մասին, երբ Ադրբեջանը չի ընդունում դրանք, սխալ է: Ադրբեջանն ունի հեռահար ծրագրեր, մենք դրանց հետ գործ չունենք, այսօր կարևոր է, որ երկու հայկական հանրապետությունները կայացած են»,- ասաց Բալասանյանը՝ ավելացնելով, որ նրանք, ովքեր կարող են պաշտպանել իրենց հողը՝ հայրենիք չեն տա, ովքեր չեն կարող պաշտպանել, ապա նրանցից այդ հողերը կխլեն:

«Համոզված եմ, որ մեզնից որևէ մեկը չի կարող հող խլել: Ապրիլյան օրերը բոլորիս համար դաս էին, մեր բացթողումների մասին արդեն գիտենք, դրանք վերացրել ենք: Վստահ եմ, որ պատրաստ ենք ցանկացած ոտնձգության դեմն առնել»,- ընդգծեց ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղարը:

Հայերեն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»