Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Բանակի օրվա կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ բոլորիս համար թանկ ու հիշարժան տարեդարձի՝ Հայոց հերոսական բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ:

Հայկական բանակն անցել է փառապանծ ուղի եւ դարձել համայն հայության հպարտությունն ու պարծանքը, մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման կարեւոր գործոններից մեկը: Հայ զինվորն իր անսասան ոգու եւ անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը:

Հարգարժա՛ ն Սերժ Ազատի,

Կանգնած լինելով բանակի ստեղծման ակունքներում՝ Դուք արել եք հնարավորը նրա կայացման ու զորացման համար: Արցախում գիտենք եւ բարձր ենք գնահատում Ձեր ավանդն ու հայրենանվեր ջանքերը:

Այս նվիրական տոնի կապակցությամբ մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմին, մեր ողջ ժողովրդին եւ մաղթում խաղաղություն, մեծագույն հաջողություններ ու նոր հաղթանակներ՝ համազգային խնդիրների լուծման եւ հայոց պետականության ամրապնդման ճանապարհին»:

Հայերեն English Русский

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանն աշխարհի առաջնությունից մեծ սպասելիքներ ունի

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դրական է տրամադրված աշխարհի առաջնությունից առաջ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան