Բաքուն փորձում է խաթարել ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդների նախաձեռնությունները. Կազիմիրով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի ղեկավարության դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների նկատմամբ չի առանձնանում իր կառուցողականությամբ: Այս մասին նշում է ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «Независимая газета»-ում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հոդվածում:

«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը խլել է 20 տարի ու դեռ ավելի ու ավելի է պահանջում: Եթե հայկական երկու կողմերը պատրաստակամություն են հայտնում աշխատանք տանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների ուղղությամբ, ապա պաշտոնական Բաքուն չի էլ ձգտում դրան, ընդհակառակը՝ փորձում է որեւէ կերպ խաթարել միջնորդների նախաձեռնությունները կամ ձգձգել դրանց վերանայումը: Դեռ ավելին, նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է նախկինի պես ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ սպառնալիքներ հնչեցնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերլուծության մեջ գրել է Կազիմիրովը:

Նրա խոսքով՝ չնայած Բաքվի նախկին ղեկավարության սխալ հաշվարկներին ու 1991-1994թթ. ղարաբաղյան պատերազմի բավականին ուսուցողական բնույթին, տպավորություն է ստեղծվում, որ այժմյան ղեկավարությունը ոչ մի կերպ չի կարողանում իրական գնահատական տալ կարեւորագույն գործոններին՝ օրինակ՝ նրան, թե ինչ կարժենա նոր ռազմական հակամարտությունը սեփական ժողովրդի եւ տարածաշրջանի համար, եւ ինչպիսի հետեւանքներ այն կունենա:

«Բաքվի թերացումների շրջանակում արժե նաեւ ընդգրկել ոչ հազվադեպ նկատվող անբավարար լրջությունը ղարաբաղյան կարգավորմանն ուղղված փաստաթղթերում, որոնք ստորագրվել են հենց իր մասնակցությամբ: Իլհամ Ալիեւի դիրքորոշումը՝ առաջ տանել ղարաբաղյան կարգավորումը հայկական զորքերի դուրսբերման միջոցով, միամիտ եւ անիրական է: Միանշանակ պարզ է, որ զորքերի դուրսբերումը կարող է տեղի ունենալ միայն կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցման վստահելի ամրապնդմամբ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նոր կարգավիճակի հաստատմամբ: Ավելի իրական են ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի կողմից 1994 թվականիապրիլի 15-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ ընդունված հայտարարության շեշտադրումները: Այնտեղ հստակեցված է հակամարտության կարգավորման քայլերի հերթականությունը: Իլհամ Ալիեւի դիրքորոշումը բացարձակապես չի համապատասխանում ԱՊՀ պետությունների ղեկավարների դիրքորոշմանը»,-ընդգծել է նա:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում