Կարծիքներ

Քաղտեխնոլոգը չի բացառում Հովիկ Աբրահամյանի քողարկված աջակցությունը որևէ քաղաքական բևեռի

1 րոպեի ընթերցում

Քաղտեխնոլոգը չի բացառում Հովիկ Աբրահամյանի քողարկված աջակցությունը որևէ քաղաքական բևեռի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա պահին չի միանա որևէ քաղաքական խմբի կամ կուսակցության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ չբացառելով Հովիկ Աբրահամյանի քողարկված աջակցությունը որևէ քաղաքական բևեռի:

«Հասկանալի է, որ այս քաղաքական գործիչը լուրջ ռեսուրսների է տիրապետում, թեպետ այն պահից, երբ նա հեռացավ իշխանական կուսակցությունից, այդ ռեսուրսները բավականին կթուլանան, քանի որ վարչական և քաղաքական ռեսուրսները բավականին արագ նոսրանում են: Բայց, իմ կարծիքով, բավականին լուրջ ռեսուրսներ մնալու են ՀՀԿ-ում: Կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանը կփորձի քաղաքական խաղերում մնալ, բայց կխուսափի որևէ քաղաքական ուժում ընդգրկված լինել»,- ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում