ԱԱԾ-ն հայտնաբերել է շրջանառության մեջ դրված 10 հազար դրամանոց կեղծ թղթադրամներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերվել են շրջանառության մեջ դրված 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԱԾ մամուլի ծառայությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ փողերը պատրաստվել են գունավոր պատճենահանման եղանակով: Ընդ որում, իսկականին առավել նմանեցնելու նպատակով, դրանց վրա փակցվել են 1.000 դրամ անվանական արժեքով թղթադրամներից կտրված պաշտպանիչ ժապավենաձև փայլաթիթեղներ: Կեղծ թղթադրամներն իրացվել են ՀՀ մարզերում գործող տարբեր բենզալցակայաններում՝ գիշերային ուշ ժամերին և վատ լուսավորության պայմաններում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է քաղաքացիներին, որ վերոնշյալ թղթադրամների կեղծ լինելու հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ է առավել ուշադրություն դարձնել տարբերակիչ այնպիսի ակնհայտ հատկանիշների, ինչպիսիք են թղթադրամների ժապավենաձև փայլաթիթեղը և ջրանիշի առկայությունը (ըստ ստորև ներկայացվող նմուշի):

Քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդված)։ Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում՝ շրջանառության մեջ դրված կեղծ փողերի այլ նմուշներ հայտնաբերելու, ինչպես նաև նշված հանցանքին առնչակից անձանց բացահայտելու ուղղությամբ։ Դրամանենգությունից տուժած անձինք կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 57-90-58 և (010) 57-98-44:

Հայերեն English Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ