Մշակույթ

Հայոց ցեղասպանության մասին Օսկարի ներկայացված ֆիլմը ցուցադրվել է Նյու Յորքում

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության մասին Օսկարի ներկայացված ֆիլմը ցուցադրվել է Նյու Յորքում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Նյու Յորք քաղաքում ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչներին, այդ թվում և Ամերիկյան կինոակադեմիայի անդամներին է ցուցադրվել Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը, որն առաջադրվել է Օսկարի «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Asbarez-ը:

«Ես այնքան շնորհակալ եմ, որ այս ֆիլմն ընտրվել է որպես Օսկարի կարճ ցուցակ անցնելու հավակնող տասը թեկնածուներից մեկը: Որպես Հայոց ցեղասպանությունը վերապարծների թոռ` սա մեծ նշանակություն ունի ինձ համար: Ինչ-որ առումով սա հաստատումն է նրա, որ այս խնդիրը, ինչքան էլ երկար լռեցված մնա, շարունակում է լինել համամարդկային առումով հասկանալի, այն արժե պատմել, իսկ հանդիսատեսը ցանկանում է այն տեսնել»,- նշել է Նարե Մկրտչյանը:

«Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը պատմում է մի թրքուհու մասին, ով 2015 թվականին պարզում է, որ իր մեծ մայրը ցեղասպանությունը վերապրողներից մեկն է, և որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Նրա ներսում միշտ պայքարում են Ցեղասպանություն վերապրածն ու Ցեղասպանությունը ժխտողը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում