Կարծիքներ

Արման Նավասարդյանը բացառում է Ռուսաստան-Թուրքիա հնարավոր քաղաքական «մեղրամիսը»

1 րոպեի ընթերցում

Արման Նավասարդյանը բացառում է Ռուսաստան-Թուրքիա հնարավոր քաղաքական «մեղրամիսը»

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստանայում Սիրիայի հարցով կայանալիք բանակցությունները կարող են փոխել տարածաշրջանի քաղաքական դեմքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ Իրանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների սրումը կհանգեցնի ռուս-իրանական հարաբերությունների վատթարացմանը: «Աստանայում, իմ կարծիքով, տեղի է ունենալու ոչ միայն թուրք-իրանական հարաբերությունների լուրջ սրում, որը կարող է վերջնականապես փլուզել դաշինքը, այլև հարցականի տակ է դրվելու այն քաղաքականությունը, որ Ռուսաստանը վարում է Թուրքիայի հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց դեսպանը:

Արման Նավասարդյանի համոզմամբ` Ռուսաստանը եւ Թուրքիան չեն հանգի վերջնական քաղաքական մեղրամսի եւ չեն լուծի հարցերը ի շահ մեկը մյուսի՝ դա համարելով անբնական քայլ:

Սիրիայի հարցով բանակցություններն Աստանայում մեկնարկելու են հունվարի 23-ին: Կմասնակցեն զինվորականներ Սիրիայում կրակի դադարեցման երաշխավոր երկրներից` Ռուսաստանից, Իրանից և Թուրքիայից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում