Հայաստանն ու Արցախը ապահովում են Եվրոպայի հարավ-արևելյան սահմանի անվտանգությունը. Թևան Պողոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախյան հակամարտությունը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը, իսկ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը ապահովում են Եվրոպայի հարավ-արևելյան սահմանի անվտանգությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը։«Ալիևը փորձելու է ասել, որ իր ձեռքում է Եվրոպայի անվտանգությունը: Մենք էլ նոր ուղերձ պետք է ձևակերպենք՝ Հայաստանն ու Արցախը ապահովում են Եվրոպայի հարավ-արևելյան սահմանի անվտանգությունը: Չինարիի դեպքին հաջորդած պատժիչ գործողություններից հետո լսե՞լ եք, որ մի եվրոպացի պաշտոնյա մեզ ասի՝ ինչո՞ւ եք արել»,-նշեց Թեւան Պողոսյանը:

Նրա կարծիքով, առաջնագծի իրավիճակի մասին լավագույն անդրադարձը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովինն է, որը բացատրեց Ադրբեջանին, որ արցախյան հիմնախնդիրն իր ներքին խնդիրը չէ և որևէ մեկը չի հանդուրժելու ռազմական լուծում, նույնիսկ չի կարող դա ընդունելի լինել միջազգային հանրության համար։ «Բայց մենք պետք է գիտակցենք, որ ճիշտ դիվանագիտության պարագայում գուցե և հայանպաստ շատ հայտարարություններ կգտնենք: Բայց միևնույնն է՝ կյանքն ու իրականությունը առաջնագծում է որոշվելու։ Հայտարարենք, թե ոչ, կամ քսան նախարար գեղեցիկ պրոհայկական տեսակետ հնչեցնեն, բարձրաձայնեն խնդիրներ, դրանով մեր անվտանգության խնդիրը չի լուծվելու։ Դրանից ո՛չ Չինարիում, ո՛չ Թալիշում և ո՛չ էլ Ասկերանում հանգիստ և ապահով չի լինելու։ Ամեն ինչ մի կողմ դնելով քաղաքական և դիվանագիտական մակարդակում, մենք պետք է հասկանանք, որ 2017 թվականին պետք է զարկ տանք գիտությանը, ռազմական արդյունաբերությանը, ինչպես նաև բանակաշինությանը։ Դրան պատրաստ լինելով, պետք է մեր ռազմական ծախսերը միգուցե և վերանայվեն»,- ասաց պատգամավորը։

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին