Փորձագետը հայ-վրացական հարաբերությունների որոշ ոլորտներում կապերի խորացման հեռանկարներ տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-վրացական հարաբերությունները բարիդրացիական են, սակայն պետք է հասկանալ, որ դրանք սահմանափակ են` հաշվի առնելով երկու երկրների արտաքին քաղաքականության և տնտեսական ինտեգրման տարբեր ուղղությունները: Հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը` անդրադառնալով հայ-վրացական հարաբերությունների մակարդակին: «Բայց, այնուամենայնիվ, կան ոլորտներ, որտեղ Հայաստանը և Վրաստանը կարող են սերտ համագործակցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մելիքյանը:

Փորձագետը մանրամասնեց, որ երկու երկրները շարունակում են ակտիվ աշխատանքները առևտրատնտեսական կապերը խորացնելու, առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու ուղղությամբ: «Հայաստանը և Վրաստանը շարունակում են սերտ համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում, ինչի արդյունքները նույնպես տեսանելի են: Համագործակցության կարևոր և հեռանկարային ուղղություն է նաև էներգետիկ ոլորտը»,- նշեց նա:

Անդրադառնալով Վրաստանում հայկական համայնքի խնդիրներին` նա նշեց, որ խնդիրներ իսկապես կան, սակայն դրանք չլուծվող հարցեր չեն: Նա հուսով է, որ Հայաստանի և Վրաստանի իշխանությունները կկարողանան գտնել արդյունավետ ուղիներ հայկական համայնքի խնդիրները կարգավորելու համար: Ջոնի Մելիքյանի խոսքով` հայկական համայնքը ևս պետք է ակտիվ լինի և պահանջատեր այն իշխանությունից, որին ընտրել է, քանի որ Հայաստանը չի կարող բոլոր հարցերում միջամտել` հաշվի առնելով, որ կարող են լինել դեպքեր, երբ Վրաստանը դա կհամարի միջամտություն իր ներքին գործերին:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին