Կարծիքներ

Թուրքիայում ձեւավորված անվախ հայ մտավորականությունը Հրանտ Դինքի թողած սերմերն են. Սաֆրաստյան

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում ձեւավորված անվախ հայ մտավորականությունը Հրանտ Դինքի թողած սերմերն են. Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ձեւավորվում է նոր, անվախ հայ մտավորականություն, եւ նրանք Հրանտ Դինքի թողած սերմերն են: Այս մասին Սփյուռքի նախարարությունում «Հրանտ Դինք. 10 տարի անց» կլոր-սեղան քննարկման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրենՌուբեն Սաֆրաստյանը:

Արեւելագետը Հրանտ Դինքի թողած սերմերից մեկին` Գարո Փայլանին համարեց անվախ հայ մտավորական, պատգամավոր, ով աշխատել է «Ակոս»-ում` Հրանտ Դինքի ղեկավարած տարիներին: «Թուրքիայում գործող մարդկանց ամենատարրական իրավունքները ոտնահարող իշխանությունների դեմ պայքարը հնարավոր է միայն վարել անհատների մակարդակով: Անհատների, որոնք իսկապես խիզախություն են ցուցաբերում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Սաֆրաստյանը նշեց, որ պետության կողմից հովանավորված այլախոհության համար սպանությունը Թուրքիայում ոչ միայն կա, այլեւ շատ ակտուալ է դառնում: «Ես կարծում եմ, որ հասարակությունը, որը գտնվում է պետության կողմից այդպիսի աննախադեպ ճնշման ներքո, պետք է անդրադառնա 10 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությանը` Դինքի սպանությանը, եւ փորձի հասկանալ Թուրքիայում ներկայումս ստեղծված իրավիճակի ակունքները»,-հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել էր Հայոց ցեղասպանության հարցը: Այդ հայտարարության համար որոշում է կայացվել նրան պատժել` հեռացնելով երեք նիստից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում