ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատել Հայաստանում ընտրական գործընթացի բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների հարցերով գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է կարիքների գնահատման առաքելության զեկույցը, որում առանձնացված են մի շարք դրական կողմեր և առաջընթաց ընտրական գործընթացների բարեփոխումների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը, զեկույցում կարևորվում է այն հանգամանքը, որ Հայաստանում ընտրական գործընթացի բարեփոխումները իրականացվել են հանրային լայն քննարկումների ու քաղաքական կոնսենսուսի առկայության արդյունքում:

Զեկույցում նշվում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարիքների գնահատման առաքելության շատ զրուցակիցներ մեծապես ողջունել են օրենսդրական փոփոխությունները՝ քաղաքական ուժերի միջև հանրային քննարկումներն ու համագործակցության մթնոլորտը համարելով դրական քայլ՝ ուղղված նախքան ընտրությունները հանրային վստահության մթնոլորտ ձևավորելուն:

ՀՀ ընտրական նոր օրենսգրքում հաշվի են առնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում ներկայացված մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ այն առաջարկությունները, որոնք վերաբերում էին ընտրողների ցուցակներին և նույնականացմանը, կանանց՝ որպես թեկնածուների ներկայացվածությանը, բողոքներին և դիմումներին, ինչպես նաև քարոզչությանը և նախընտրական քարոզչության ֆինանսավորմանը։

Ըստ զեկույցի, քաղաքացիական հասարակությունը ակտիվ գործունեություն է ծավալել նոր Ընտրական օրենսգրքի քննարկումների ընթացքում։ Այն կարևոր դեր է կատարել ընտրական բարեփոխումների գործընթացում, թեև միշտ չէ, որ համաձայն է եղել վերջնական բարեփոխումների հետ։

Հայերեն العربية English Русский

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին