Կարծիքներ

Քաղաքագետը չի բացառում Մերձավոր Արեւելքի զարգացումների ազդեցությունը Հարավային Կովկասի վրա

2 րոպեի ընթերցում

Քաղաքագետը չի բացառում Մերձավոր Արեւելքի զարգացումների ազդեցությունը Հարավային Կովկասի վրա

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Մերձավոր Արեւելքում զարգացող իրադարձությունները կարող են իրենց ազդեցությունն ունենալ նաեւ Հարավային Կովկասում:

«Թվում է, թե այս վերջին ամիսների ընթացքում ուժեղացել է Սիրիայի նախագահ Ասադի, նաեւ Ռուսաստանի ներգրավվածությունը ռազմական գործողություններին: Կարող ենք ասել, որ կան ոչ երկարաժամկետ, բայց ավելի շատ իրավիճակային ռազմաքաղաքական պայմանավորվածություններ Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի միջեւ՝ կապված Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող գործընթացների հետ: Հասկանալի է, որ բոլոր կողմերը փորձում են այստեղ սեփական շահերը հետապնդել, եւ զարմանալի չէ, որ նույնիսկ Ռուսաստանի դեսպանի սպանությունից հետո ռուս-թուրքական հարաբերությունները չմտան ճգնաժամի մեջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ այս պետությունները փորձում են օգտագործել ԱՄՆ նախագահական ընտրությունների հետեւանքով ստեղծված դադարը եւ առավել նպաստավոր ռազմաքաղաքական դիրքեր զբաղեցնել այդ տարածաշրջանում:

«Եթե այդ պայքարն ուղղված լինի իսլամիստական ուժերի դեմ, առանձնապես բացասական անդրադարձ չի լինելու մեր տարածաշրջանում, իսկ եթե այդ գործընթացը վերադառնա գերտերությունների եւ տարածաշրջանային պետությունների բախման, ապա հնարավոր է դրա ալիքները այս կամ այն ձեւով անդրադառնան մեր տարածաշրջանի վրա»,-եզրափակեց Սերգեյ Մինասյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում