Կարծիքներ

Թուրքագետը չի բացառում գերտերությունների կողմից Մերձավոր Արեւելքի նոր քաղաքական քարտեզի մշակումը

1 րոպեի ընթերցում

 Թուրքագետը չի բացառում գերտերությունների կողմից Մերձավոր Արեւելքի նոր քաղաքական քարտեզի մշակումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է ավելի ակտիվ դիվանագիտություն վարի Մերձավոր Արեւելքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Իրադրությունը, որը ծավալվում է մեր շուրջ Մերձավոր Արեւելքում, պահանջում է նպատակասլաց դիվանագիտական գործունեություն: Չի բացառվում, որ առաջիկայում գերտերությունների կողմից կնախագծվի Մերձավոր Արեւելքի նոր քաղաքական քարտեզ»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների առաջխաղացմանը՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ դեռեւս դրական նախադրյալներ չկան:

«Չեմ էլ սպասում, որ մոտակա շրջանում ինչ-որ նախադրյալներ կլինեն: Թուրքիան այժմ ներգրավված է մեծ խաղերի մեջ Մերձավոր Արեւելքում, ունի ներքին ծանր խնդիրներ: Չեմ կարծում, որ նման պայմաններում Էրդողանի կառավարությունը կգնա հարաբերությունների կարգավորման»,-եզրափակեց թուրքագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում