Թևան Պողոսյանը ձևական և անատամ է որակում ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հերթական անատամ հայտարարությունն էր, որը թույլ է տալիս Ադրբեջանին շարունակել տարածաշրջանում իրավիճակը լարելու իր քաղաքականությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը: «Մի կողմից կարող ենք հասկանալ, որ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից երկուսը փոխել են համանախագահներին և ռոտացիոն խնդիր կա, սակայն նրանք պետք է գիտակցեն, որ Մինսկի խմբի աշխատանքները և դերը պետք է գնահատվեն ըստ արժանվույն, ինչը չի արվում: Նրանք հղում են անում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, սակայն շատ լավ գիտեն, թե որ կողմն է խուսափում այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց և ալարում են մեկ տողով նշել այդ մասին»,- ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով` Մինսկի խմբի համանախագահները պետք է առաջին հերթին կենտրոնանային այն հանգամանքի վրա, որ հարձակումն այս անգամ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա, ոչ թե հայկական կողմից պահանջեին վերադարձնել Հայաստանի տարածքում մնացած ադրբեջանցի դիվերսանտի դիակը: «Ադրբեջանը պահանջում է իր դիվերսանտի դիակը, սակայն այդ երկիրը նախ պետք է բացատրություն տա, թե ինչպես է այդ դիակը հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում և միայն դրանից հետո իրավունք կունենա պահանջելու դիակը»,- ընդգծեց Պողոսյանը:

Պատգամավորն այն կարծիքին է, որ նման հերթապահ հայտարարություններ տարածելով` Մինսկի խումբը ինքն իր պատվի հետ է խաղում: «Մենք գնահատում ենք այն աշխատանքը, որ Մինսկի խմբի համանախագահները կատարել են մայիսին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, սակայն նրանք պետք է պահանջատեր լինեն, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Նրանք շատ լավ գիտեն, թե որ կողմն է մերժում ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ պայմանավորվածությունները: Եվ լավ կլինի, որ նրանք Ադրբեջանին ստիպեն հավատարիմ մնալ այն պայմանավորվածություններին, որոնք իրենց իսկ ջանքերով ձեռք են բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ»,- հավելեց Թևան Պողոսյանը:

Եզրափակելով խոսքը` պատգամավորը ցավով նշեց, որ Մինսկի խմբի վերջին հայտարարությունն ուղղակի ձևական բնույթ ունի և նպաստում է տարածաշրջանում լարվածություն առաջացնելու Ադրբեջանի քաղաքականության շարունակականությանը:

ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: Հայկական կողմից զոհվել է երեք զինծառայող:

Դիվերսիոն անհաջող փորձից 12 օր հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, թե Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի առնչությամբ, որի հետևանքով գրանցվեցին մահվան դեպքեր:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում