Ադրբեջանում թալիշների նկատմամբ իրականացվում է ցեղասպանություն. բարձրաձայնում է թալիշ քաղաքական գործիչը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած «Թալիշներ. պատմություն և արդիականություն» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ թալիշ քաղաքական և հասարակական գործիչները ներկայացրեցին Ադրբեջանում նրանց նկատմամբ իրականացվող բռնությունները: Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ իրանագիտության ամբիոնի և Թալիշական ազգային շարժման համատեղ ջանքերով՝ «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի տեղեկատվական աջակցությամբ:Թալիշական ազգային շարժման առաջնորդ Ալաքրամ Հումմաթզոդան կարևորեց հայ և թալիշ ժողովրդների երկխոսությունը: Նրա խոսքով` երկու ժողովուրդները պետք է ամրապնդեն գիտական, մշակութային համագործակցությունը և այսօրվա կլոր սեղանը ևս մեկ քայլ է հարաբերությունների ամրապնդման համար: Նա ներկայացրեց թալիշական ազգային շարժման հիմնական նպատակն, այն է՝ վերաձևավորել Ադրբեջանն ու հասնել ինքնավարության:

«Թալիշ ժողովրդի ձայնը լսվել է բազմաթիվ երկրների կողմից, չնայած ադրբեջանական իշխանությունների խոչընդոտումներին: Մեր շարժման համախոհներն օր օրի ավելանում են: Ամբողջ ադրբեջանական ժողովուրդը դարձել է ալիևյան ռեժիմի պատանդ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ալաքրամ Հումմաթզոդանը:

ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Թալիշական սփյուռք» կազմակերպության նախագահ Իսմայիլ Շաբանովը ներկայացրեց թալիշական սփյուռքի խնդիրներն ու ընդգծեց, որ այդ համատեքստում ադրբեջանական իշխանություններն անընդհատ փորձում են իրենց գործողությունները խոչընդոտել: Սակայն վստահեցրեց, որ իրենք ցանկանում են վերականգնել իրենց հայրենիքը և դրանում իրենց ոչ ոք չի խանգարի:

«Եթե այն ժամանակ ԼՂՀ ժողովուրդը չաներ իր ընտրությունը, ապա այսօր նրանք մեզ նման կտառապեին, հնարավոր է՝ ավելի վատ: Մենք չգնացինք պատերազմի և ի՞նչ ստացանք ի պատասխան, ու՞ր է այդ եղբայրությունը: Այդ առումով ԼՂՀ ժողովուրդը մեզանից խելացի համարվեց: Մաղթում եմ նրանց հաջողություն»,- նշեց «Թալիշական սփյուռք» կազմակերպության նախագահը:

Իսմայիլ Շաբանովի ներկայացմամբ` այն տարածքները, որտեղ այժմ ապրում են թալիշներն, ադրբեջանական իշխանությունները պահում են բռնի ուժով, զենքով: Նրա հաղորդմամբ` այնտեղ տեղի է ունենում կենսաբանական պատերազմ:

«Այնտեղ այսօր տեղի է ունենում ցեղասպանություն: Տարբեր տեսակի հիվանդությունների տարածմամբ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են թալիշները պակասում: Դա բնական չէ: Թող չմտածեն, որ այս կերպ վարվելն անպատասխան է մնալու: Մենք օրական հարյուրավոր նամակներ ենք ստանում այնտեղ տիրող իրավիճակների մասին: Այնտեղի իրավապահ մարմիները մասսայական տարածում են թմրանյութեր և զենքեր»,- ընդգծեց Շաբանովը:

Թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Զահիրադդին Իբրահիմի խոսքով` ողջ ադրբեջանական ժողովուրդը դժգոհ է իշխանության ռեժիմից: «Պարզապես նրանք այն փոխելու հնարավորություն չունեն, քանի որ ցանկացած քայլ դժգոհությունը ցույց տալու, նույնիսկ՝ խաղաղ ցույցերը, պատժվում են, մարդիկ ձերբակալվում են: Ես համոզված եմ այս կլանը պետք է լքի իշխանությունը: Դա պարզապես ժամանակի խնդիր է»,- հայտարարեց Զահիրադդին Իբրահիմին:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն իր հերթին բացառիկ և առանձնահատուկ համարեց թալիշ հասարակական և քաղաքական գործիչների թե թվաքանակի, թե ազդեցիկության գործակցով կլոր սեղանի կազմակերպումը: Ոսկանյանի ներկայացմամբ`թալիշական շարժման մեջ կան տարբեր թևեր, և դա բնական է: Գործընթացն ընթանում է քաղաքական հունի դիապազոնում, երբ կան ինքնավարության կողմնակիցներից մինչև կատարյալ Թալիշստանի կողմնակիցներ: Նա նաև կարևորեց այն, որ թալիշի վերնախավը գնահատում է հայկական ներդրումը թալիշական թե քաղաքական շարժումներում, թե գիտական զարգացումներում: «Երևանն, այն բացառիկ կենտրոնն է, որտեղ զարգանում է թալիշների լեզվի, պատմության, մշակույթի ուսումնասիրությունը, ինչո՞ւ չէ, նաև կարևոր գործ է արվում թալիշական շարժման ուղղությամբ` թալիշ գործընկերների մասնակցությամբ և ակտիվ ներկայությամբ: Այս իմաստով Հայաստանը, կարծում եմ, կարողանում է իրեն ցույց դնել, որպես տարածաշրջանային գերտերություն և դա ամենևին չափազանցություն չէ, քանի որ կարողանում է որոշակի գործընթացներ կառավարել մեզ համար թշնամական Ադրբեջանական Հանրապետությունում»,- ընդգծեց Ոսկանյանը:

Նրա կարծիքով`հայերը և թալիշները տարածաշրջանում երկու հնագույն ժողովուրդներ են և բոլոր գիտական չափորոշիչներին համաձայն, զանազան փաստարկներով ապացուցվում է, որ երկու ժողովուրդները շփվել են մինչև թուրքալեզու տարրի հայտնվելը: Այս դեպքում երկու հինավուրց ժողովուրդները Հարավային Կովկասում, որոնք շատ դեպքերում կիսում են միմյանց ճակատագիրը, կարիք ունեն գործակցության, երկխոսության, մեկը մյուսին հասկանալու՝ առանց զգացական մոտեցումների:

«Ինչպես տեսաք մեր մասնակիցներն էլ նշեցին Ադրբեջանում թալիշների նկատմամբ վերաբերմունքը տարբեր գնահատականներով՝ ընդհուպ մինչև ցեղասպանության: Կիրառվում են տարբեր արդիական մեթոդներ թալիշական ինքնությունը կազմաքանդելու առումով` նրանց ներուժն օգտագործելու նաև մեր դեմ, քանի որ անհերքելի փաստ է, որ թալիշական բնակչության որոշակի հատված ալիևյան ռեժիմի կողմից օգտագործվում է նաև հայերիս դեմ՝ որպես թնդանոթի միս»,- նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում