Թուրքիայում հաջորդ տարի շարունակվելու են բռնատիրական միտումները. թուրքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հաջորդ տարի շարունակվելու են բռնատիրական միտումները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` ամփոփելով թուրքական իրադարձությունները:

Թուրքագետի խոսքով՝ հաջորդ տարի Թուրքիան զերծ չի մնա նաև ահաբեկչական գործողություններից:

«Անցնող տարին Թուրքիայի համար բավական բարդ էր ահաբեկչական դրսևորումների տեսանկյունից: Ահաբեկչական գործողություններն իրենց մասշտաբայնությամբ վերջին տարիների համար աննախադեպ էին, եղած իրավիճակը մոտենում էր 90-ականների սկզբի պատկերին»,-ասաց Լևոն Հովսեփյանը:

2017 թվականին Թուրքիայում, ըստ Լևոն Հովսեփյանի, քրդական հիմնախնդիրը կխորանա: Իշխանություններն, առիթն օգտագործելով, երկրում մասշտաբային գործողություններ կիրականացնեն քրդերի դեմ:

Անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքական գործընթացներին` Լևոն Հովսեփյանը նշեց, որ անցնող տարին առանձնացավ ԵՄ-ի հետ հարաբերությունների ձախողմամբ: Դրանից բացի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները որոշակի լարվեցին, եղած անվստահությունն ավելի խորացավ:

«Տարին Թուրքիայի համար առանձնացավ նաև ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմամբ: Այս համատեքստում արտաքին քաղաքականության մասով որոշակի շեշտադրումներ փոխվեցին: Ես, իհարկե, չեմ կարծում, որ Թուրքիան արտաքին քաղաքական ուղղությունը փոխել է դեպի Ռուսաստան ու Ասիա: Կարծում եմ, որ Թուրքիան դեռևս կողմնորոշման մեջ է, և որոշակի սպասելիքներ ունի Արևմուտքի գործընկերներից»,-հավելեց թուրքագետը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում