Ռուսաստանը շարունակելու է ոչնչացնել ահաբեկչությունը Սիրիայում. Պետդումայի պատգամավոր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլորը շատ լավ հասկանում են, որ Հալեպից հետո Սիրիայում կշարունակվի պայքարը, եւ ռուսներն այնտեղ կաշխատեն լիակատար կերպով, քանի որ նրանք չեն ուզում, որ ահաբեկիչները գան Հայաստան եւ Ռուսաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՌԴ պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին:
«ԱՊՀ երկրներից շուրջ տասներկու հազար երիտասարդ վարձու մարդասպաններ դպրոց են անցնում մարդկանց սպանելու, պայթեցնելու համար, այդ իսկ պատճառով լավ է իրենց հենց տեղում ոչնչացնենք: Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը մարտահրավեր է Ռուսաստանի համար, ինչպես մի ժամանակ Գրիբոեդովի հետ եղավ: Ռուսաստանը, իհարկե, սգում է, եւ պետք է ամեն ինչ անի ահաբեկիչներին գտնելու համար: Այն գինը, որ Ռուսաստանը վճարեց իր դեսպանի մահով, շատ մեծ է, այդ իսկ պատճառով մենք շարունակելու են Սիրիայում ոչնչացնել ահաբեկչությունը»,-ընդգծեց Պետդումայի պատգամավորը: