Իրանի նախագահի այցը Հայաստան կարող է նպաստել տարածաշրջանի կայունացմանը. Կարեն Խանլարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավորԿարեն Խանլարյանը կարծում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան կարեւոր քայլ է Իրան-Հայաստան փոխհարաբերությունների զարգացման համար: Նրա կանխատեսմամբ՝ այցի արդյունքում կլինեն լուրջ ձեռքբերումներ: «Իհարկե, տարածաշրջանային առումով նույնպես կարեւորում եմ այս այցը՝ հատկապես հաշվի առնելով տեղի ունեցող քաղաքական գործընթացները, փոխհարաբերությունների լարվածության այս շրջանը: Ըստ իս՝ այս այցը կարող է բերել կայունացման որոշակի էլեմենտներ տարածաշրջանում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Հայազգի պատգամավորն անդրադարձավ նաեւ այն ոլորտներին, որոնցում տեսնում է Իրանի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներ: «Դրանցից են հաղորդակցության, ալտերնատիվ փոխադրումների ոլորտները: Մոտ ապագայում Իրանը կարող է դառնալ տարանցիկ հաբ, որն իր հերթին կնպաստի երկրում տարանցիկ զբոսաշրջության զարգացմանը: Այս առումով Հայաստանը կարող է օգուտ քաղել, քայլեր ձեռնարկել եւ գնալ զարգացումների: Համագործակցության ոլորտներում եւս հնարավոր է լինեն հետագա զարգացումներ, ինչպես օրինակ՝ ահաբեկչության դեմ պայքարի, անվտանգության հարցերին առնչվող, քաղաքական այլ ոլորտներում: Չեմ բացառում նաեւ գիտակրթական, գործարար ոլորտները, քանի որ գործարարների շրջանում հետաքրքրություն կա գյուղատնտեսական, արդյունաբերական տարբեր ոլորտներում: Ինչու չէ, զարգացում կարող է լինել նաեւ տեղեկատվական ոլորտում՝ հաշվի առնելով Հայաստանի գրանցած հաջողություններն այս ոլորտում»,-նշեց Կարեն Խանլարյանը:

Դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին