ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ներդրումային ծրագրին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 21-ին կայացած նիստում քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2016 թվականի ներդրումային ծրագրի ճշգրտումներին և 2016-2020 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու հարցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնաժողովից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2016-2020 թվականների ներդրումային ծրագրին շուրջ 97 մլրդ դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի:

Ներդրումային ծրագիրն ուղղված է հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների կրճատմանը, անվտանգության ապահովմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, սարքավորումների արդիականացմանը, կորուստների կրճատմանը, նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի բարելավմանը, ինչպես նաև՝ ընկերության բնականոն գործունեությունը ապահովելու համար այլ աշխատանքների իրականացմանը:

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ