Ադրբեջանը նոր պատերազմ սանձազերծելու դեպքում դառը պարտություն կկրի ու մի քանի շրջան կկորցնի. Լևոն Տեր-Պետրոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ղեկավարությունը չարաչար սխալված կլինի, եթե հայ ժողովրդի խաղաղության ձգտումը թուլության նշան համարի և ավելի կոշտացնի իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցում: Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Ապրիլյան պատերազմը, կարծում եմ, նրան ապացուցած պետք է լինի վտանգի պահին հայ ժողովրդի միավորվելու ու ցանկացած ոտնձգության հուժկու հակահարված հասցնելու կարողությունը։ Սեփական նախաձեռնությամբ սանձազերծված հաջորդ պատե­րազ­մում, երբ էլ այն պատահի, Ադրբեջանը, հաստատաբար, դառը պարտություն կկրի ու ևս մի քանի շրջան կկորցնի։ Խոսքը վերաբերվում է հաջորդ պատերազմին, եթե նման փորձ արվի: Իսկ թե դրանից հետո ինչ տեղի կունենա, միայն Աստծուն է հայտնի: Ես այսքանը երաշխավորում եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Տեր-Պետրոսյանը։

Նա հավելեց, որ հակառակ իր ռազմաշունչ հռետորաբանությանը, Իլհամ Ալիևին համարում է ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատ­ման նաև սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղու­թյամբ, ինչպես ժամանակին իր «Պատերազմ, թե խաղաղու­թյուն» հոդվածին ընդարձակ ելույթով ողջախոհաբար արձա­գան­քել է նրա հայրը՝ հանգուցյալ Հեյդար Ալիևը։

Հայերեն English Русский

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ

Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական

Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները