Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության անդամներով պլատֆորմ ստեղծելու փորձը կոմեդիա է հիշեցնում. Կարեն Բեքարյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ պլատֆորմի ստեղծման փորձը կոմեդիա է հիշեցնում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:

«Այո, այսպես կոչված պլատֆորմի ստեղծումը քաղաքացիական հասարակության հայ և ադրբեջանցի գործիչների մասնակցությամբ, իրականում կոմեդիա է հիշեցնում: Բայց սա ունի շատ մեծ խնդիր, այն արժեզրկում և արատավորում է ժողովրդական դիվանագիտության ինստիտուտը: Երկրորդ` ցույց է տալիս, որ Ադրբեջանը փուլային փոփոխություն է կատարում: Եթե մինչ դա, հայերի հետ շփված բոլոր ադրբեջանցի գործիչները հայտնվում էին բանտերում, ապա հիմա պետք է հորինել հայեր, որոնց հետ կարելի է շփվել ու չհայտնվել բանտերում: Այստեղ մենք գործ ունենք բավական ցինիկ տարրի հետ: Ամենաահավորն այն է, որ որոշ գործիչներ, այդ թվում դրսի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, խորամուխ չլինելով այս գործընթացի մեջ, արդեն մի շարք աննորմալ արձագանքներ են արել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավելեց Կարեն Բեքարյանը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին