Արցախ

ԴիԿապրիոն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին 65 հազար ԱՄՆ դոլարի հանգանակություն է արել

1 րոպեի ընթերցում

ԴիԿապրիոն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին 65 հազար ԱՄՆ դոլարի հանգանակություն է արել

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) կողմից Նյու Յորքում կազմակերպված գալա-համերգի ժամանակ 65 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն է կատարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով pagesix.com-ը, ԴիԿապրիոն գալա-երեկոյի ժամանակ 65 հազար ԱՄՆ դոլարով գնել է Ջո Բրեդլիի հեղինակած նկարը:

Նյու Յորքում դեկտեմբերի 9-ին կազմակերպվել էր «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) գալա-համերգը, որի ժամանակ վաճառքի են հանվել տարբեր գործեր, իսկ դրանցից ստացված շահույթը փոխանցվել է հիմնադրամին:

Ընդհանուր առմամբ, հանգանակվել է 3,1 միլիոն ԱՄՆ դոլար:

Նախկինում հիմնադրամի գալա-համերգին մասնակցելու կոչ էին արել հոլիվուդյան օսկարակիր դերասան Թոմ Հենքսը, ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն, հայկական արմատներով դերասանուհի Անդրեա Մարտինը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում