Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի համար կյանքի ամենածանր պահերից է եղել 1992թ-ի աշունը

1 րոպեի ընթերցում

 Սերժ Սարգսյանի համար կյանքի ամենածանր պահերից է եղել 1992թ-ի աշունը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերժ Սարգսյանի կյանքում ամենածանր օրերը եղել են մինչև երկրի ղեկավար դառնալը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արցախում մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ իր կյանքի ամենածանր շրջանը եղել է 1992թ-ի աշունը:

«Պետք էր որոշում կայացնել, որտեղ տալ ամենավճռական մարտը: Երկու ուղղությամբ էին գալիս ադրբեջանցիները՝ Ասկերանի և Մարտակերտի»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` մտորումներից հետո որոշվել է պահել Ասկերանը, որովհետեւ երկու ուղղությամբ էլ հնարավոր չէր:

«Ծանրությունը չէ, որ մարդուն կաշկանդում է, նեղում: Մարդուն նեղում է որոշում կայացնելու գործընթացը»,-ընդգծեց Նախագահը` ավելացնելով, որ բերկրանքի պահեր շատ է ապրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում