Հալեպի ազատագրումը կարևոր նշանակություն ունի հայ համայնքի անվտանգության համար. արաբագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի ազատագրումը կարող է որոշակի ազդեցություն ունենալ սիրիական հակամարտության զարգացման հետագա ընթացքի վրա, սակայն վճռական ազդեցություն, դժվար թե ունենա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանն` անդրադառնալով Սիրիայի կառավարական ուժերի կողմից Հալեպի ազատագրմանը:

«Այս ամբողջ գործընթացը ոչ թե հակամարտության հանգուցալուծմանն է տանում, այլ Հալեպի ազատագրումով թևակոխում ենք հակամարտության հաջորդ շրջափուլ: Այնպես, որ Հալեպի ազատագրումը կնպաստի նրան, որ մենք կունենանք այլ իրողություն, մի քիչ ավելի լավ դիրքերից հանդես եկող սիրիական վարչակարգ, որը կատարում է իր խոստումը և ազատագրում է կարևոր մարզկենտրոնները: Եթե դրանից հետո շարունակական հաջող գործողություններ արձանագրվեն վարչակազմի կողմից, ապա դա կխոսի նախագահ Բաշար ալ Ասադի դիրքերի կայունության և ամրապնդման մասին»,-ասաց Սարգիս Գրիգորյանը` ընդգծելով, որ դա հնարավորություն կտա նախագահին հակամարտության հետագա փուլերում էլ ավելի վստահ դիրքերից հանդես գալ:

Անդրադառնալով Հալեպում հայ համայնքի անվտանգության հարցին` արաբագետը նշեց, որ այդ տեսանկյունից ազատագրման գործընթացը ևս կարևոր է: Այն զանգվածը, որ իրենից մեծ վտանգ էր ներկայացնում և ժամանակ առ ժամանակ հրթիռակոծում էր հայկական թաղամասերը, փաստորեն, չեզոքացված է. հայ համայնքն այդ վտանգից ձերբազատվում է:

«Դա շատ կարևոր նշանակություն ունի մեզ համար: Կարծում եմ, որ սրան նաև պետք է ավելացնել հետագա գործընթացը: Հիմա վտանգը տեղափոխվում է դեպի Արևմուտք` Իդլիբ նահանգ, որտեղ կենտրոնացած է ընդդիմադիրների ներուժը: Եթե այս հատվածում ռազմական գործողությունները շարունակվեն և Սիրիայի կառավարական ուժերը ևս հաջողության հասնեն, ապա կարգավորման գործընթացը կշահի: Այս հատվածում հիմնական վտանգավորը ահաբեկչական կառույցներն են: Դա մոտ է Հալեպին, Լաթաքիային: Եթե այդտեղ վտանգը չեզոքացվի, միանշանակ, ոչ միայն հայ համայնքի անվտանգության տեսանկյունից կարևոր քայլ կլինի, այլև հակամարտության կարգավորման առումով»,-հավելեց արաբագետը:

Սիրիական զանազան աղբյուրներ դեկտեմբերի 12-ին հաստատել են սիրիական բանակի եւ նրա դաշնակիցների կողմից Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումն ու միացումը։ Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից տեղեկացնում են, որ ժողովուրդը ցնծությամբ տոնում է բազմաչարչար Հալեպի ազատագրումը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում