Հասարակական

Լիբանանի, Սիրիայի և Իրաքի քաղաքացիները հնարավորություն կունենան մինչ 2017-ի վերջ ՀՀ անձնագիր ստանալ արտերկրում

1 րոպեի ընթերցում

Լիբանանի, Սիրիայի և Իրաքի քաղաքացիները հնարավորություն կունենան մինչ 2017-ի վերջ ՀՀ անձնագիր ստանալ արտերկրում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լիբանանի, Սիրիայի և Իրաքի քաղաքացիները հնարավորություն կունենան մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում:Այդ կարգը գործում էր մինչ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը և ժամկետը երկարաձգվեց:

«Ելնելով իրավիճակից՝ անհրաժեշտ է որոշման գործողության ժամկետը երկարաձգել մեկ տարով, որպեսզի Սիրիայի, Լիբանանի և Իրաքի քաղաքացիները մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը հնարավորություն ունենան առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում