Հասարակական

Գյումրիում հարգել են 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում հարգել են 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը

ԳՅՈՒՄՐԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում դեկտեմբերի 7-ին հարգանքի տուրք են մատուցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Առավոտյան հոգեհանգստի պատարագ է մատուցվել Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում, սակայն օրվա ընթացքում ևս մարդաշատ են ինչպես Գյումրիում գործող եկեղեցիները, այնպես էլ գերեզմանատները:

Երկրաշարժից 28 տարի անց, մարդիկ կրկին այցելում են աղետին զոհ գնացած հարազատերի շիրիմներին՝ սգալու ու խնկարկելու կորուստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարդկանց հոսքը չի դադարում նաև դեպի անմեղ զոհերի եղբայրական գերեզման: Իսկ առավոտյան 11:41 րոպեին՝ հենց այն նույն ժամին, երբ տեղի ունեցավ սարսափելի աղետը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, նախարարները, ԱԺ պատգամավորները, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, քաղաք այցելած հյուրերը ծաղիկներ դրեցին երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, 1 րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոսի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի կարգ: Գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը խորհուրդ տվեց բոլորին արժևորել կյանքը, դասեր քաղել այդ օրերից: «Պետք է քննենք՝ տեսնելու համար երկրաշարժից 28 տարի անց լուսո որդինե՞ր ենք, պատրա՞ստ ենք անակնկալներին, թե՞ դարձյալ պետք է մնանք անպատրաստ: Լինե՛նք պատրաստ մեր աշխատանքով, մեր քրիտինքով, լավատեսությամբ ու բարոյական սկզբունքերով, որ մեր նահատակներն հանգիստ ննջեն: Թող շեն մնա մեր Հայաստանը, Գյումրին, բայց ոչ թե ուրիշի, այլ մեր քրիտինքով, մեր նվիրումով ու մեր աշխատանքով»,-իր առաջնոդրական խոսքում նշեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Արմենուհի Մխոյան

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում