Կարծիքներ

Հալեպում թուրքական զորքերի ակտիվությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է. արաբագետ

2 րոպեի ընթերցում

Հալեպում թուրքական զորքերի ակտիվությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է. արաբագետ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի նահանգում թուրքական զորքերի ակտիվությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Դա կոշտ միջամտություն է Սիրիայի ներքին գործերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արաքս Փաշայանը:

«Թուրքիան պատերազմի հենց սկզբից ցանկանում էր իշխանությունից հեռացնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին: Տարիները ցույց տվեցին, որ Թուրքիան դա չկարողացավ անել, և նրա ծրագիրն այդ մասով ձախողվեց»,-ասաց արաբագետը:

Արաքս Փաշայանի խոսքով՝ ներկայում Թուրքիային մտահոգող հիմնական խնդիրը քրդական հարցն է: Հենց քրդական խնդրի լուծմանն էր միտված Սիրիայում իրականացվող Թուրքիաի քաղաքականությունը: Արաբագետը կարծում է, որ ամեն դեպքում Թուրքիան և Ռուսաստանը կարողանալու են համաձայնության գալ սիրիական հարցում:

«Ի դեպ, չի բացառվում, որ դա լինի քրդական խնդրի հաշվին: Այնպես որ, Ռուսաստանը և Թուրքիան, հնարավոր է, կարողանան համաձայնության գալ, ինչը, չի բացառում, որոշակիորեն կարող է զսպել Թուրքիայի առաջխաղացումը Սիրիայում»,- ասաց Արաքս Փաշայանը:

Այն հարցին, թե Թուրքիան տարածքային նկրտումնե՞ր ունի արդյոք, թե՞ շեշտը դրվում է քրդական խնդրի վրա, Արաքս Փաշայանը նշեց, որ դժվար է ասել: Ամեն դեպքում Թուրքիայի համար այսօր թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է, դրան առնչվող բուֆերային գոտու ստեղծումը, որով կկարողանա քրդական շարժման առաջխաղացումը կասեցնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում