Ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ը չեն կարողանում ազատվել Թուրքիա-ԵՄ գլխացավանքից. թուրքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները դարձել են գլխացավանք, որից ոչ Եվրոպան, ոչ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն կարողանում ազատվել։«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը` Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունների սառեցման որոշման ընդունման մասին նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը։

«Բոլորս էլ գիտենք, որ նոյեմբերի 24-ին Եվրոխորհրդարանը 479 կողմ, 107 ձեռնպահ և 36 դեմ ձայներով քվեարկել է մի բանաձևի օգտին, որով Եվրամիություն-Թուրքիա բանակցությունները սառեցվում են: Առհասարակ, վերջին տարիներին արձանագրվել է կտրուկ սրացում և փոփոխություն Թուրքիայի քաղաքականության մեջ։ Եվրամիությունն իր տարբեր բանաձևերում հորդորել է փոխել այն և արտահայտել դժգոհություն Էրդողանի վարած քաղաքականության վերաբերյալ»,-ասաց թուրքագետը:

Նրա կարծիքով` վերջին կաթիլը եղավ այն, որ Թուրքիայում հուլիսի 15-ին չհաջողված հեղաշրջման փորձից օգտվելով, Էրդողանն սկսեց ամբողջական մաքրագործում իր երկրի ներսում։ «Էրդողանը հաշվեհարդար է տեսնում իր բոլոր քաղաքական և ոչ քաղաքական հակառակորդների հետ` իբր գյուլենականների հետ կապ ունենալու համար»,- ասաց Անուշ Հովհաննիսյանը։

Եվրախորհրդարանում նոյեմբերի 22-ին «ԵՄ-Թուրքիա հարաբերություններ» խորագրով նիստի ժամանակ կոչ է արվել միառժամանակ դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները: Նիստի ժամանակ ԵԽ բոլոր քաղաքական խմբակցություններն արձանագրել են Թուրքիայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի հարցում գրանցված հետընթացը: Բանակցությունների սառեցման վերաբերյալ ԵԽ վեց քաղաքական ուժերի կողմից պատրաստված առաջարկը քվեարկության է դրվել նոյեմբերի 24-ին և ընդունվել:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին