Հասարակական

«Հայփոստ»-ը շրջանառության մեջ դրեց «Կապի տարածաշրջանային համագործակցություն. ազգային խոհանոց» թեմային նվիրված նամականիշը

1 րոպեի ընթերցում

«Հայփոստ»-ը շրջանառության մեջ դրեց «Կապի տարածաշրջանային համագործակցություն. ազգային խոհանոց» թեմային նվիրված նամականիշը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայփոստ» ՓԲԸ-ն շրջանառության մեջ դրեց «Կապի տարածաշրջանային համագործակցություն. ազգային խոհանոց» թեմային նվիրված նամականիշը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամականիշը տպագրված է Ֆրանսիայում՝ 60 հազար տպաքանակով: Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ընկերության դիզայներ Վահագն Մկրտչյանը: Նամականիշի մարումն իրականացրեցին Խոհարարների միության նախագահ Սեդրակ Մամուլյանը և «Հայփոստ» ՓԲԸ նախագահի ժամանակավոր պաշտոնական Հայկ Ավագյանը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Հայփոստ» ընկերությանը ազգային խոհանոցի հանրահռչակման համար: Պետք է բոլոր հարթակներն օգտագործել մեր խոհանոցը հանրությանը ներկայացնելու նպատակով»,-ասել է Սեդրակ Մամուլյանը:

Նամականիշն ունի 170 դրամ անվանական արժեք:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում