Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ

2 րոպեի ընթերցում

 Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ համագումարի ընթացքում ՀՀԿ նախագահի պաշտոնում առաջադրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նրա թեկնածությունն առաջադրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հարուստ փորձը և մեր մեծ վստահությունը նրա նկատմամբ՝ առաջարկում եմ Սերժ Սարգսյանին գրանցել որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու»,- ասաց Տարոն Մարգարյանը:

ՀՀԿ նախագահի քվեարկությունն անցավ բաց ձևաչափով: Համագումարի պատվիրակների միաձայն քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ խոշարագույն քաղաքական կառույցի ՀՀԿ նախագահի պաշտոնում իրեն վերընտրելու կապակցությամբ: Նա ընգծեց, որ բավական պատասխանատու ժամանակահատված ենք մտնում և անելիքներ շատ ունենք՝ ընդգծելով, որ միևնույն ժամանակ ունեն կուռ թիմ և տարիների հարուստ փորձ:

Հաստատվեցին նաև կուսակցության նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, կանոնադրությունում և ծրագրում կատարված փոփոխությունների ու լրացումների նախագծերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում