Մեր բանակի արդիականացման համար մենք ոչ մի միջոց չենք խնայելու. ՀՀ Նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զինված ուժերը պետք է լինեն աշխարհում լավագույններից մեկը: Այդ մասին Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում հայտարարեց ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Դրա համար մենք ունենք ամենակարևոր նախադրյալը, անփոխարինելի հարստությունը, որ մեր խրոխտ զինվորներն ու սպաներն են: Ժամկետային ծառայության զինվորները մեր երկրի ապագան են, նրանք մեր ապագա նախարարներն ու վարչապետներն են, մեր գիտնականներն ու գործարարները, մեր սպաներն ու մարզպետները: Բանակային փորձառություն+որակյալ կրթություն` սա մեր վաղվա հասարակությունն է, որ ձևավորվում է արդեն այսօր, բոլորիս աչքի առաջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սարգսյանը:

ՀՀ Նախագահի խոսքով` մեզնում ձևավորվել է նաև հայ մտավորականության մի նոր ու հզոր շերտ, ինչը նախկինում չկար: «Այդ շերտը մեր սպայակազմն է, որը դառնում է մեր էլիտայի արժանավոր հատվածը: Ազգի մտավոր և պաշտոնական վերնախավի մաս կազմելը պետք է լինի մեր ամենաառողջ և կիրթ պատանիների ցանկությունը: Սպան հեղինակություն է վայելում հասարակության մեջ, քանի որ նրա կենսագրությունը պատմություն է` կյանքում հաջողակ լինելու մասին»,- ասաց ՀՀ Նախագահը` ավելացնելով, որ ՀՀԿ-ի շարքերը համալրած պաշտպանության նորանշանակ նախարարն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում սպաների, հատկապես երիտասարդ սպաների պաշտոնեական առաջխաղացման գործընթացը կատարելագործելու համար: «Ընդհանրապես, բանակը պետք է դառնա և ես վստահ եմ` շատ արագ դառնալու է արդարության չափանիշ մեր հասարակության մեջ, համենայն դեպս մեր բոլոր քայլերը դրան են ուղղվելու: Ավելին, պետական բոլոր օղակները շատ ավելի ուշադիր պետք է լինեն և ընդգծված առաջնայնություն պետք է տան տարբեր խնդիրներ լուծելուն ուղղված մեր զինվորականներից, մեր սպաներից, մեր ժամկետային զինվորների ծնողներից ստացվող դիմումներին և հայտերին»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Խոսելով պաշտպանության նորանշանակ նախարարի մասին` ՀՀ Նախագահն ավելացրեց, որ Վիգեն Սարգսյանը վատ չէ սկսել իր աշխատանքը: «Մենք երկար քննարկել ենք մեր զինված ուժերին վերաբերող շատ հարցեր և պայմանավորվել, որ կարճ ժամանակահատվածում, բացի բանակի մարտունակության հետ կապված ընթացիկ խնդիրներից, որոնք պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում լինեն, պետք է ընդգծված առաջընթաց կարողանանք արձանագրել գնումների ոլորտում, ռազմական կրթության, ռազմաբժշկական հաստատությունների աշխատանքում: Այսօր Հայաստանի ԶՈՒ-ի ռազմատեխնիկական , տեխնոլոգիական և կադրային արդիականացման միջոցով մենք ձևավորում ենք ժամանակակից բանակ: Վերջին շրջանում արդեն իսկ լրջորեն փոխվել է մեր բանակի դիմագիծը և զինանոցը: Վստահ եղեք, որ մեր բանակի արդիականացման համար մենք ոչ մի միջոց չենք խնայելու»,- շեշտեց ՀՀ Նախագահը:

Հայերեն العربية English

Չինաստանի արդյունաբերական հսկան հետաքրքրված է Հայաստանի հետ հնարավոր համագործակցությամբ

Մետաքսի ճանապարհի ժառանգությունից դեպի նոր համագործակցություն. Գառնին ու Դունհուանը խորացնում են կապերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց