Օբաման վերջին անգամ ներում Է շնորհել Գոհաբանության օրվա առթիվ բերված հնդկահավերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարաք Օբաման ԱՄՆ-ի նախագահի կարգավիճակում նոյեմբերի 23-ին վերջին անգամ ներում Է շնորհել Գոհաբանության օրվա առթիվ Սպիտակ տուն բերված երկու հնդկահավերին: Այս համազգային տոնն ԱՄՆ-ում նշվում Է նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սպիտակ տան Վարդերի պարտեզում կայացած հանդիսավոր-զվարճալի արարողությանը հունվարի 20-ին պետության ղեկավարի պաշտոնից հեռացող Օբամային ուղեկցում Էին նրա փոքրիկ քեռորդիները՝ Օստին եւ Էրոն Ռոբինսոնները: Այս անգամ ԱՄՆ-ի վարչակազմի ներկայիս ղեկավարի դուստրերը՝ 18-ամյա Մալիան եւ 15-ամյա Սաշան, չԷին եկել արարողությանը:

Երկու թռչունները Սպիտակ տուն Էր բերել Հնդկահավեր արտադրողների ազգային ասոցիացիայի ղեկավար Ջոն Ռիքսը: Երկու թռչուններն Էլ կշռում են յուրաքանչյուրը 18 կիլոգրամ:

Հնդկահավերին ներում շնորհելու խորհրդանշական արարողությունը ԱՄՆ-ի նախագահներից առաջինը 1863 թվականին անցկացրել Է Աբրահամ Լինկոլնը:

Ամերիկացիները Գոհաբանության օրն սկսել են նշել 1621 թվականին, երբ ներկայիս Մասաչուսեթսի նահանգի տարածքում առաջին նորաբնակները բերքահավաքից հետո որոշել են գովք մատուցել Աստծուն: Տոնական սեղան են հրավիրել հնդկացիներին, որոնք իրենց հետ բերել են անհայտ թռչուն: Նորաբնակաները դրան անվանել են հնդկահավ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Արմավիրի քրեական ոստիկանները կալանավորել են բնակարանային գողության փորձ կատարած երկու տղամարդու

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը

Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել 131 քաղբանտարկյալի