ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ենթակա բաժինների պետերն ստուգարք են հանձնել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորած հանձնաժողովը նոյեմբերի 21-ին սկսել է ընդունել տարվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներում պարբերաբար անցկացված մասնագիտական պարապմունքների առաջին ստուգարքները: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ստուգարքներին մասնակցում էին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ենթակա բաժինների պետերը:
Ստուգարքների ամփոփումից հետո հանձնաժողովը կներկայացնի համապատասխան վերաբերմունք՝ մասնակիցների մասնագիտական գիտելիքների վերաբերյալ»:
Կարդացեք հոդվածը` Русский