1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Սիսիան քաղաքից Կապան տանող ավտոճանապարհին, Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհի 12-13-րդ կմ-ինտեղ-տեղ առկա էմերկասառույց, Տավուշի մարզի Բերդ և Դիլիջան քաղաքներում՝ մառախուղ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետըբաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: