Սպորտ

Mirror-ն անդրադարձել է Մխիթարյանի վիճակին «Մանչեստեր Յունայթեդ»-ում

1 րոպեի ընթերցում

Mirror-ն անդրադարձել է Մխիթարյանի վիճակին «Մանչեստեր Յունայթեդ»-ում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Mirror պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարգավիճակին «Մանչեստեր Յունայթեդ»-ում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականը գրում է՝ Մխիթարյանը կարող է նույն ճակատագիրն ունենալ, ինչ Գերմանիայի ազգային թիմի նախկին անդամ Բաստիան Շվայնշտայգերը՝ հեռանալ թիմից, քանի որ խաղաժամանակ չի ստանում: Mirror-ը ներկայացնում է վիճակագրությունը, ըստ որի Պրեմիեր լիգայում հայ կիսապաշտպանը ընդհանուր առմամբ միայն մեկ անգամ է մեկնարկային կազմում եղել, և երկու ամսում խաղացել է միայն 29 րոպե:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը անգլիական «Մանչեստեր Յունայթեդ» տեղափոխվեց գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ից՝ 26 միլիոն ֆունտ ստերլինգով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում